«ԱՎԵՍՏԱ»-ի պատմությունը
Հանդիսանալով «ԱՎԵՍՏԱ» ՍՊԸ-ի տնօրենը ստեղծման օրից՝ ցանկանում եմ ներկայացնել նրա պատմությունը:
«ԱՎԵՍՏԱ» ՍՊԸ-ն հանդիսանում է «Հովհաննիսյան Գրուպ» -ի կոմերցիոն խմբի մասնակից անդամներից մեկը:
«ԱՎԵՍՏԱ» ՍՊԸ-ն հիմնադրվել և գործում է 2012թ.-ի հոկտեմբերի 1-ից և ունի որոշակի ուղղվածություն , այն է ՝ զբաղվում է կահույքի համար նախատեսված պարագաների , սալերի և փայտամշակման մեքենասարքավորումների վաճառքով : «ԱՎԵՍՏԱ» ՍՊԸ-ն գործունեություն է ծավալում մոտ 8000 քառ. մետր տարածքի վրա և համագործակցում է աշխարհի 10 երկրներում գործող կազմակերպությունների հետ: Դրանք են.
ECOID — Կորեա
PATTA — Թայվան
GTV — Լեհաստան
KLEYBERIT — Գերմանիա
SCM — Իտալիա
FREUD — Իտալիա
KRONOSPAN — Ռուսաստանի Դաշնություն
LAMARTY — Ռուսաստանի Դաշնություն
SKIF — Ռուսաստանի Դաշնություն
GIZIR — Թուրքիա
KORNER — Լեհաստան
TECE — Թուրքիա
CFM — Ռուսաստանի Դաշնություն
SOYUZ — Ռուսաստանի Դաշնություն
Վերը նշված կազմակերպությունների հետ համագործակցությանը նախապատվություն է տրվել նախ որակի և աշխատանքների ճիշտ և պարտաճանաչ կազմակերպման համար:
Գերակա համարելով երկրի տնտեսության զարգացման այն փաստը , որ տեղական արտադրությունը կարող է խթանել նրա առաջընթացին , 2017թ.-ին «ԱՎԵՍՏԱ» ՍՊԸ-ն գործարկեց ՀՀ-ում նախադեպը չունեցող արտադրություն , այն է` ՓԹՍ սալերի լամինացիա, որը և հաջողությամբ շահագործվում է , և այժմ՝ պարբերաբար ավելացնելով գույնային տեսականին և բարձրացնելով որակական հատկանիշները:
«ԱՎԵՍՏԱ» ՍՊԸ-ի աշխատակիցները 35 –ն են , ովքեր ապահովում են կազմակերպության հաջող առաջընթացը, տարեկան ապահովելով մոտ 20% շրջանառության աճ:
Մենք միշտ ուրախ ենք մեր հին և նոր հաճախորդներին ,և պատրաստ ենք գտնել լուծումներ նրանց հետաքրքրող բոլոր հարցադրումներին:
Ընդունելով արտադրության գերակա դերը երկրի տնտեսության զարգացման հարցում «ԱՎԵՍՏԱ» ՍՊԸ-ն պլանավորեց և կյանքի կոչեց իր կարևոր ծրագրերից մեկը,այն է ՝ զարգացնել ժամանակակից կահույքի արտադրության մեջ կարևորագույն դեր ունեցող լամինացիայի ճյուղին: Առաջին փուլում շահագործվեց 18*1220*2800 չափով փայտաթելային փայլատ և բարձր փայլողականությամբ սալերի շահագործումը, և մեկ տարվա մեջ ապահովեցինք 36 նոր գույներ: Հաջորդ 5 տարիների ընթացքում պլանավորում ենք առաջարկվող գունային գամման հասցնել մինչև 100-ի, որը կօգնի տարածաշրջանում զբաղեցնել առաջատար դիրքերից մեկը: ՀՀ տնտեսական գործունեությունը կարգավորող օրենքների կարգավորումից հետո «ԱՎԵՍՏԱ» ՍՊԸ-ն պլանվորում է վերը նշված արտադրանքի արտահանում ԵԱՏՄ երկրներ, որը և կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը: