ԳԼԽԱՎՈՐ

«Հովհաննիսյան Գրուպ » -ը ստեղծվել է 2013թ.-ին հիմնվելով և միավորելով 2 հիմնական կազմակերպությունները՝ «Ա.Ռ ինեքս» և «ԱՎԵՍՏԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները :
«Հովհաննիսյան Գրուպ» -ը ժամանակակից և դինամիկ ապրող կազմակերպությունների միավորում է, որոնց նպատակն է միշտ լինել հասանելի և վստահելի գործընկերների նկատմամբ և ինքն էլ միշտ ակնկալում է ազնիվ և հարգալից վերաբերմունք՝ ձեռք բերված համաձայնությունների նկատմամբ:
Նպատակը՝ համատեղել և կոորդինացնել մատուցվող ծառայությունները և ավելի դինամիկ դարձնել հետագա աշխատանքը և ուղղվածությունը: Հաշվի առնելով և հասկանալով հայաստանյան շուկայի առանձնահատկությունները և պահանջները,կարգախոս է ընտրվել «Հաջողությունը գալիս է երազանքների և աշխատասիրության հետ միասին»: Այսօր կարելի է ասել , որ « Հովհաննիսյան Գրուպ» -ը հանդիսանում է ներմուծող կազմակերպություն ,որը ապրանքներ է ներկրում և Հայաստանի շուկայում իրացնում . Ռ Դ-ից, Ուկրաինայից, Թուրքիայից , Վրաստանից, Արաբական Էմիրություններից և Չինաստանից , ինչպես նաև մշակում է պլաններ այլ պետություններ ապրանքներ արտահանելու և գործունեություն ծավալելու համար:
«Հովհաննիսյան Գրուպ »-ը միավորում է 4 խանութների ցանց հանրապետության երկու խոշորագույն քաղաքներում ՝ Երևանում և Վանաձորում , 4160 քառ. մետր ընդհանուր մակերեսով: